Դավիթ Հարությունյան. Որևէ մեկը որևէ մեկին իշխանափոխություն չի կարող պարտադրել.«Ազատություն»

Դավիթ Հարությունյան. Որևէ մեկը որևէ մեկին իշխանափոխություն չի կարող պարտադրել.«Ազատություն»
Դավիթ Հարությունյան. Որևէ մեկը որևէ մեկին իշխանափոխություն չի կարող պարտադրել.«Ազատություն»

«Հայաստանում որևէ մեկը, որևէ մեկին իշխանափոխություն չի կարող պարտադրել», -լրագրողների հետ զրույցում հայտարարեց Կառավարության աշխատակազմի ղեկավար- նախարար Դավիթ Հարությունյանը։ Նրա կարծիքով, անգամ մարդկային ու ֆինանսական աննախադեպ ռեսուրսը եռյակին չի օգնի մեկ պարզ պատճառով՝ իշխանափոխության հիմքեր չկան։ «Դուք թերագնահատում եք այլ ռեսուրսը, այսինքն, այն ռեսուրսը, որն առկա է նույն ընտրությունների ժամանակ, այո, հաղթած իշխանական կուսակցության մոտ։ Ցանկացած երկրում, որտեղ կամաց-կամաց […]

«Հայաստանում որևէ մեկը, որևէ մեկին իշխանափոխություն չի կարող պարտադրել», -լրագրողների հետ զրույցում հայտարարեց Կառավարության աշխատակազմի ղեկավար- նախարար Դավիթ Հարությունյանը։ Նրա կարծիքով, անգամ մարդկային ու ֆինանսական աննախադեպ ռեսուրսը եռյակին չի օգնի մեկ պարզ պատճառով՝ իշխանափոխության հիմքեր չկան։

«Դուք թերագնահատում եք այլ ռեսուրսը, այսինքն, այն ռեսուրսը, որն առկա է նույն ընտրությունների ժամանակ, այո, հաղթած իշխանական կուսակցության մոտ։ Ցանկացած երկրում, որտեղ կամաց-կամաց ձևավորվում է երկբևեռ քաղաքական համակարգ, ռեսուրսները կենտրոնանում են այստեղ և այնտեղ։ Այս պարագայում, ռեսուրսը չէ, որ հիմնական դերակատարում է խաղալու», – «Ազատության» հետ զրույցում ասաց Կառավարության աշխատակազմի ղեկավարը։

Տիգրան Մուկուչյանի խոսքով՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը պատրաստ է արտահերթ ընտրությունների, բայց՝ տեղական ինքնակառավարման մարմինների։

«Ունենք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ առաջիկայում, կան մի քանի համայնքներ, որտեղ անցկացվելու են արտահերթ ընտրություններ։ Երկու համայնքներում նախատեսվում են նման ընտրությունների անցկացում նոյեմբեր ամսվա ընթացքում, և մենք դեկտեմբերի 14-ին ունենք նաև ՏԻՄ-ի համար հերթական ընտրությունների սահմանված օրը, որի ընթացքում անցակցվելու են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ։ Որևէ այլ ընտրությունների Կենտրոնական ընտրական հանձնաժողովը չի նախապատրաստվում, նման անհրաժեշտություն չկա», – ասաց Մուկուչյանը։

Ամբողջական հոդվածը կարդացեք այստեղ: