Արմեն Ռուստամյանը չգիտի, թե ինչու են ՀՅԴ երկու պատգամավորները բացակայել. «Առավոտ»

Արմեն Ռուստամյանը չգիտի, թե ինչու են ՀՅԴ երկու պատգամավորները բացակայել. «Առավոտ»
Արմեն Ռուստամյանը չգիտի, թե ինչու են ՀՅԴ երկու պատգամավորները բացակայել. «Առավոտ»

«Չգիտեմ, իրենց հարցրեք»: Այսպես է ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը պատասխանել «Առավոտ»-ի հարցին, թե այսօր ԸՕ-ի հարցով տեղի ունեցած քվեարկությանը բացակայել ՀԴՅ խմբակցության երկու պատգամավորները:

Հիշեցնենք, որ նախագծի ընդունման համար անհրաժեշտ էր առնվազն 63 կողմ ձայն: Սակայն, նախագծին կողմ է քվեարկել 62 պատգամավոր: Թեեւ ՀՅԴ-ն նախապես հայտարարել էր, որ չնայած վերապահումներին՝ կողմ է քվեարկելու նախագծին, այդ խմբակցության պատգամավորներ Ռոմիկ Մանուկյանն ու Անդրանիկ Կարապետյանն այսօր չմասնակցեցին քվեարկությանը, ինչի արդյունքում նոր ԸՕ-ի ընդունումը տապալվեց: