ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախագահ Հայկ Մամիջանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 225.1 հոդվածի հատկանիշներով (օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաք կազմակերպելը եւ անցկացնելը):
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»–ը, Մամիջանյանն այս մասին գրել է «Ֆեյսբուքի» իր էջում:
«ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնի քննիչներից մեկի կողմից ներգրավվեցի որպես մեղադրյալ (կարգավիճակս կասկածյալից դարձավ մեղադրալ)»,- նշել է Մամիջանյանը: