Ռուսաստանում կորոնավիրուսի 24 հազար 217 նոր դեպք է հաստատվել

Ռուսաստանում վերջին մեկ օրվա ընթացքում կորոնավիրուսի 24 հազար 217 նոր դեպք է հաստատվել:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, այս մասին ասված է Վարակի դեմ պայքարի օպերատիվ շտաբի տարածած հաղորդագրությունում:

Ռուսաստանում վարակվածների ընդհանուր թիվը 3 մլն 308 հազար 601 է: Վարակի հետևանքով մինչ օրս մահացել է 59 հազար 951 մարդ: Մեկ օրվա ընթացքում կորոնավիրուսից առողջացել է 23 հազար 55 հոգի, առողջացածների ընդհանուր թիվը 2 մլն 685 հազար 723 է: