Պատերազմի ընթացքում վիրավորում ստացած անձանց պրոթեզների տրամադրման գործընթացը շարունակվում է

Պատերազմի ընթացքում վիրավորում ստացած անձանց պրոթեզների տրամադրման գործընթացը շարունակվում է։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից:

Նշվում է, որ 2020 թ․ հունվարից մինչ օրս պետական հավաստագրի հիման վրա ՀՀ և ԱՀ քաղաքացիներին տրամադրվել է վերին և ստորին վերջույթների շուրջ 850 պրոթեզ։

Հիշեցնենք, որ վերին և ստորին վերջույթների պրոթեզներ ստանալու համար պետական հավաստագիրը տրվում է դիմումը ներկայացնելուց հետո շուրջ տասնօրյա ժամկետում։

Շահառուն պրոթեզավորում իրականացնելու համար կարող է դիմել իր նախընտրած կազմակերպությանը՝ անհրաժեշտ պրոթեզը ստանալու համար։