Արաբկիր վարչական շրջանում ևս 32 վերելակ կփոխարինվի նորով

 Երևանի Արաբկիր վարչական շրջանի շենքերում ևս 32 վերելակ կփոխարինվի նորով: Այս մասին հայտնում է վարչական շրջանի «Ֆեյսբուք»-ի էջը:

Երևանի քաղաքապետարանի՝ 2021 թվականի աշխատանքային ծրագրով Արաբկիր վարչական շրջանում ևս 32 վերելակ կփոխարինվի նորով։ Փոխարինման ենթակա վերելակներն ընտրվում են առաջնահերթության սկզբունքով՝ ըստ վերելակային ծառայությունների կողմից վերելակների վիճակի գնահատման և ըստ բազմաբնակարան շենքերի հարկայնության։

Վերելակների ընտրության գործընթացը գտնվում է Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի և աշխատակիցների անմիջական հսկողության ներքո։

Նախորդ տարի Արաբկիրում տեղադրվել է 50 նոր վերելակ։