Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, թե Մոսկվան պատրաստ է տարբեր ոլորտներում համագործակցել Վաշինգտոնի հետ: Պուտինը հարկ է համարել նշել համագործակցության իր պայմանները․ – «Մեկը մյուսի հետաքրքրությունները հարգելու, հավասար իրավունքների և մեկը մյուսի ներքին գործերին չմիջամտելու սկզբունքներով»: Ռուսաստանի նախագահն այսպիսի հայտարարություն է արել Ուկրաինական ճգնաժամի պայմաններում Մեծ քսանյակի գագաթաժողովը լքելուց ընդամենը երեք օր անց: Մինչ […]
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, թե Մոսկվան պատրաստ է տարբեր ոլորտներում համագործակցել Վաշինգտոնի հետ:
Պուտինը հարկ է համարել նշել համագործակցության իր պայմանները․ – «Մեկը մյուսի հետաքրքրությունները հարգելու, հավասար իրավունքների և մեկը մյուսի ներքին գործերին չմիջամտելու սկզբունքներով»:
Ռուսաստանի նախագահն այսպիսի հայտարարություն է արել Ուկրաինական ճգնաժամի պայմաններում Մեծ քսանյակի գագաթաժողովը լքելուց ընդամենը երեք օր անց:
Մինչ այդ՝ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Ուկրաինայի արևելքում շարունակվող հակամարտությունը որակել է որպես «Ուկրաինայի ներքին հարց», իսկ Ռուսաստանին հակամարտության մաս վերագրելն անարդյունավետ է համարել:
Ռուսաստանի պետդումայում այսօր Լավրովը հայտարարել է` Արևմուտքը «պետք է նպաստի փոխադարձ ընդունելի համաձայնությանը Կիևի պատերազմին աջակցելու փոխարեն: Որպես առաջիկա քայլ, առաջարկում ենք ապահովել կապ Կիևի և Դոնբասի ներկայացուցիչների միջև՝ փոխընդունելի պայմանավորվածության նպատակով»:
«Արևմուտքը պետք է թափ հաղորդի այդ գործընթացին, ոչ թե ձգտի աջակցել այն ամենին, ինչ անում են Կիևում՝ աչք փակելով մարդու իրավունքների խախտման, ապօրինությունների, պատերազմական հանցագործությունների վրա», – հավելել է Սերգեյ Լավրովը:
Լավրովին հակադարձել է Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը:
«Մենք ուղիղ բանակցություններ ռուս ահաբեկիչների հետ չենք վարի: Մենք բանակցություններ չենք վարի ձեր վարձկանների հետ», – Ռուսաստանին իր երկրի դիրքորոշումն է հասցեագրել Արսենի Յացենյուկը:
Ուկրաինայի վարչապետը ներկայացրել է իրավիճակը․ – «Ինքը՝ Ռուսաստանն ու Կրեմլն է Դոնեցկի և Լուգանսկի բնակչությանը դարձրել պատանդ և իրավիճակը տանում է հումանիտար աղետի»:
Ապա Յացենյուկը ռուսական կողմին առաջարկել է. – «Եթե դուք խաղաղություն եք ուզում, առաջնորդվեք Մինսկի համաձայնագրով: Խաղաղության հասնելու երաշխիքների համար մենք ամբողջ աշխարհի, նախևառաջ Ուկրաինայի համար ընդունելի ձևաչափի կարիքն ունենք: Մենք երաշխիքների կարիք ունենք», – հստակեցրել է Ուկրաինայի վարչապետը:
Ռուսաստանի և Արևմուտքի հարաբերությունները սրվեցին մարտին, երբ Ռուսաստանը բռնակցեց Ղրիմը:
Կիևն ու Արևմուտքը Ռուսաստանին մեղադրում են արևելյան Ուկրաինա զենք-զինտեխնիկա, զորք ուղարկելու մեջ:
Ամբողջական հոդվածը կարդացեք սկզբնաղբյուր կայքում http://www.azatutyun.am/content/article/26700112.html?utm_source=dlvr.it&utm_medium=facebook