Բաքուն ընդունել է՝ այսօր գերեվարված հայ զինծառայողը դիվերսանտ չէ.Factor

Ադրբեջանի ՊՆ-ն հայտարարություն է տարածել՝ հաստատելով Հայաստանի Պաշտպանության նախարարությունը, որ հայ զինծառայող Արթուր Քարտանյանն այսօր մոլորվել է և հայտնվել Ադրբեջանի տարածքում՝ ընդունելով, որ նա դիվերսանտ չէ։

Հայտարարության մեջ նշվում է, որ անճշտություն է առաջացել այն ժամանակ, երբ, իբր, հայ զինծառայողը «հարցաքննության ընթացքում իրեն կասկածելի է պահել և ոչ ճշգրիտ պատասխաններ տվել», ինչն էլ, ըստ ադրբեջանական կողմի, առիթ է տվել մտածելու, որ նա հայկական դիվերսիոն խմբի անդամ է, սակայն պարզվել է, որ նա ընդամենը մոլորվել է և հայտնվել Ադրբեջանի տարածքում։

Նշենք, որ ՀՀ ՊՆ-ն ավելի վաղ հայտարարել էր, որ հունիսի 8-ին, ՀՀ ԶՈՒ N զորամասի պայմանագրային զինծայառող, շարքային Ա. Քաթանյանը, մառախուղի պատճառով ապակողմնորոշվելով տեղանքում, հայտնվել է Ադրբեջանի ԶՈւ վերահսկողության տակ գտնվող տարածքում։

Այս մասին հայտնում է՝ factor.am-ը