Էկոնոմիկայի նախարարը Սյունիքի մարզում է և այցելել է «Մեղրի» ազատ տնտեսական գոտի, Մեղրու չրերի և մթերման կենտրոն, գործարաններ

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հունվարի 19-ին երկօրյա այցով գտնվում է Սյունիքի մարզում: Այդ մասին տեղեկացնում են նախարարությունից։

Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի և էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանի հետ նախարարն այցելել է «Մեղրի» ազատ տնտեսական գոտի, Մեղրու չրերի և մթերման կենտրոն, Ագարակի ՊՄԿ ՓԲԸ, Մեղրու պահածոների գործարան: 

Վահան Քերոբյանը մանրամասն հետաքրքրվել է կազմակերպությունների գործունեությամբ և խնդիրներով, պատրաստակամություն հայտնել ըստ անհրաժեշտության ցուցաբերել հնարավոր օժանդակություն։

«Մեղրի» ազատ տնտեսական գոտու գործարկման խնդիրը նախարար Քերոբյանը դիտարկել է որպես շուտափույթ լուծում պահանջող առաջնահերթ խնդիր։