Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Շիրակի մարզային փրկարարական վարչությունից տեղեկացնում են, որ հունվարի 21-ին ժամը, 12:00-ից 13:00-ն ընկած ժամանակահատվածում Շիրակի մարզի Նոր Կյանք համայնքում իրականացվելու է բնակչության ազդարարման և տարահանման միջոցառում, որի ժամանակ փորձարկվելու են նաև համայնքի էլեկտրաշչակները:
Շիրակի մարզային փրկարարական վարչությունից խնդրում են չանհանգստանալ։