Գործատուները, ովքեր կպահպանեն վարձու աշխատողների աշխատատեղերը, եկամտահարկի չափով ֆինանսական աջակցություն կստանան:
Ծրագիրը կգործի նաև նոր աշխատատեղեր ստեղծող ձեռնարկատերերի համար. ԱՀ աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարար Մանե Թանդիլյանն է անդրադարձել ծրագրին՝ ՀՀ Հանրային Հեռուստաընկերության «Մեկ պատուհան» հաղորդաշարի ընթացքում:
Այս մասին տեղեկանում ենք ԱՀ աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարության Ֆեյսբուքի էջից։