Չպայթած զենք-զինամթերքի վնասազերծման աշխատանքեր են նախատեսվում Մարտակերտ քաղաքում և Մոխրաթաղ համայնքում, ինչպես նաև Մարտունու շրջանում

ԱԻ պետական ծառայությունն իրազեկում է, որ այսօր չպայթած զենք-զինամթերքի վնասազերծման աշխատանքեր են նախատեսվում Մարտակերտ քաղաքում և Մոխրաթաղ համայնքում, ինչպես նաև Մարտունու շրջանի Կարմիր Շուկա համայնքում:

«Պայթյունների ձայներ լսելու դեպքում խնդրում ենք խուճապի չմատնվել:

Պարզաբանումների համար՝ կարող եք զանգահարել ԱԻ ծառայության 911 ահազանգման կենտրոն»,- ասված է հաղորդագրության մեջ: