Այս խոսակցությունը մինչ այժմ օգտակա՞ր է եղել։
Նոր Սահմանադրության նախագծում, Հայ առաքելական եկեղեցուն վերաբերվող մասում մի փոքր փոփոխություն է կատարվել։ Եթե գործող Սահմանադրությամբ նախատեսվում է, որ այդ հարաբերությունները «կարող են կարգավորվել օրենքով», ապա նոր նախագծով առաջարկվում է ամրագրել, որ դրանք «կարգավորվում են օրենքով»։ Նախագծով պահպանվում է նաև կրոնական կազմակերպությունների՝ պետությունից անջատ լինելու սկզբունքը։
Գործող Սահմանադրության մեջ նշված է. «Հայաստանի Հանրապետության և Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու հարաբերությունները կարող են կարգավորվել օրենքով»։
Իսկ նոր նախագծում նշված է. «Հայաստանի Հանրապետության և Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու հարաբերությունները կարգավորվում են օրենքով»։
Իսկ ահա այդ հոդվածի առաջին մասը մնացել է անփոփոխ. «Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու՝ որպես ազգային եկեղեցու բացառիկ առաքելությունը հայ ժողովրդի հոգևոր կյանքում, նրա ազգային մշակույթի զարգացման և ազգային ինքնության պահպանման գործում»։



















