Արցախում հաշվառված քաղաքացիներին միանվագ տրամադրվող աջակցության ծրագրին դիմելու ժամկետը երկարաձգվել է

Արցախում հաշվառված քաղաքացիներին միանվագ տրամադրվող աջակցության ծրագրին դիմելու ժամկետը երկարաձգվել է մինչև 27․01․2021թ․։

Խոսքը նախապես հայտարարված առաջին ծրագրի մասին է (68000+15000 դրամ), որից շատերդ արդեն օգտվել եք։ Ծրագրին դիմելու ժամկետն երկարաձգվել է, որպեսզի այն քաղաքացիները, որոնք չեն հասցրել օգտվել աջակցությունից կարողանան լրացնել հայտը:Ծրագրից օգտվելու համար քաղաքացին պետք է էլեկտրոնային դիմում ներկայացնի https://dimum.ssa.am/ կայքէջում:

Դիմումի հաստատման դեպքում քաղաքացին կտեղեկանա հետադարձ կապի բջջային հեռախոսահամարին ուղարկված հաղորդագրությամբ։ Հաստատող հաղորդագրություն ստանալուց հետո դիմել Հայփոստի կամ Արցախփոստի մասնաճյուղ: Խնդիրների դեպքում այցելել սոցիալական ապահովության ծառայության տարածքային բաժիններ:

Այս մասի հայտնում է ԱՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը։