Բժիշկներին հաջողվել է 10 ժամ ձնաբքի տակ մնացած 16-ամյա տղային դուրս բերել «կլինկական մահ» վիճակից, փրկել կյանքը

«Սուրբ Աստվածամայր» Բժշկական կենտրոնից տեղեկացնում են, որ 10 ժամ ձնարբքի տակ մնացած երեխայի կյանքը փրկվել է:

Արագածոտնի մարզի, Ձորագլուխ գյուղի բնակիչ, 16-ամյա Աշխարիկ Բարսեղյանը հունվարի 19-ին որոշում է ձիով սարերում զբոսանքի դուրս գալ։ Զբոսնում է, բայց ձնաբքի պատճառով կորցնում է ճանապարհը։ Ցուրտ պայմաններում կորցնում է նաև գիտակցությունը, գրանցվում է սրտի կանգ

Կենտրոնի ռեանիմատոլոգ Վարուժան Սարգսյանն ասել է, որ տղայի մոտ հիվանդանոց տեղափոխվելուն պես գրանցվել է «կլինկական մահ» վիճակ՝ սրտի և շնչառության կանգով։ Բժիշկները նրա կյանքի համար պայքարել են շուրջ 1 ժամ 15 րոպե։