Էրեբունու բաժնի ոստիկանները խուլիգանության մեղադրանքով հետախուզվողի են հայտնաբերել

Ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ հունվարի 21-ին Նորապատ-Արմավիր ճանապարհից բերման է ենթարկվել 40-ամյա Ռուդիկ Բ.-ն, որը 2020 թ. դեկտեմբերի 21-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի (Խուլիգանությունը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:

Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանությունը։