ԱԱՏՄ մասնագետները հանդիպել են դպրոցների և մանկապարտեզների պատասխանատուների հետ

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի Երևանի տարածքային կենտրոնի հիգիենիկ, սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային վերահսկողության բաժնի աշխատակիցների նախաձեռնությամբ այսօր ԱԱՏՄ մասնագետները հանդիպել են Ավան և Նորք-Մարաշ վարչական շրջանների 11 մանկապարտեզի և 10 դպրոցի պատասխանատուների հետ։ 

Տեսչական մարմնի աշխատակիցները Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող վերոնշյալ հաստատությունների պատասխանատուներին մեկ անգամ ևս իրազեկել են COVID-անվտանգության և ջերմային ռեժիմի սահմանված նորմերի պահպանման անհրաժեշտության մասին։ 

Զգուշացվել է, որ բողոքների առկայության դեպքում, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով, կիրականացվի վարչարարություն։