Ծեծի ընթացքում ազատամարտիկին հարցրել են՝ «դու Թոխմախի Մհերին ճանաչո՞ւմ ես, որ իրա մասին բան ես ասում»

Ծեծի ընթացքում ազատամարտիկին հարցրել են՝ «դու Թոխմախի Մհերին ճանաչո՞ւմ ես, որ իրա մասին բան ես ասում»
Ծեծի ընթացքում ազատամարտիկին հարցրել են՝ «դու Թոխմախի Մհերին ճանաչո՞ւմ ես, որ իրա մասին բան ես ասում»

Ազատամարտիկ Սուրեն Սարգսյանը քիչ առաջ տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն: Ինչպես Aravot.am-ին փոխանցեց ազատամարտիկ Սուրեն Սարգսյանի կինը, առավոտյան ժամը 10-ի սահմաններում տնից դուրս գալու ժամանակ 4 դիմակավորված անձինք հարձակվել են նրա վրա, ծեծի ենթարկել եւ արյունլվա թողնելով՝ հեռացել են: Ազատամարտիկի կնոջ՝ Սիրանուշ Հարությունյանի պատմելով, ամուսինը հիվանդանոց է տեղափոխվել գլխին առկա տարբեր վնասվածքներով:  Այս պահին ոստիկանները […]

Ազատամարտիկ Սուրեն Սարգսյանը քիչ առաջ տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն: Ինչպես Aravot.am-ին փոխանցեց ազատամարտիկ Սուրեն Սարգսյանի կինը, առավոտյան ժամը 10-ի սահմաններում տնից դուրս գալու ժամանակ 4 դիմակավորված անձինք հարձակվել են նրա վրա, ծեծի ենթարկել եւ արյունլվա թողնելով՝ հեռացել են: Ազատամարտիկի կնոջ՝ Սիրանուշ Հարությունյանի պատմելով, ամուսինը հիվանդանոց է տեղափոխվել գլխին առկա տարբեր վնասվածքներով: 

Այս պահին ոստիկանները լցվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն՝ պարզելու ազատամարտիկ Սուրեն Սարգսյանին ծեծի ենթարկելու դեպքի հանգամանքները:

Սուրեն Սարգսյանը դեմքի կապտուկներով, գլխի ու դեմքի տարբեր հատվածների պատռվածքներով այս պահին բժշկական հետազոտություն է անցնում «Էրեբունի» ԲԿ-ում: Հետազոտության արդյունքների մասին այս պահին ոչինչ չենք կարող ներկայացնել:

Սուրեն Սարգսյանը Aravot.am-ին պատմեց, որ իրեն ծեծի ենթարկող 4 դիմակավորված անձինք իրեն առավոտից սպասելիս են եղել տան բակում ու երբ իրեն տնից դուրս գալիս նկատել են, մեքենայից դուրս են եկել եւ հարձակվել իր վրա:

Ծեծի ընթացքում նրանք ազատամարտիկին հարցրել են՝ «դու Թոխմախի Մհերին ճանաչո՞ւմ ես, որ իրա մասին բան ես ասում»: Ազատամարտիկը չնայած այս հարցադրումներին՝ կարծում է, որ ծեծողները եղել են Սերժ Սարգսյանի հանցախմբի անդամներ, բայց ոչ թե Թոխմախի Մհերի ուղարկած մարդիկ: Նրա խոսքով՝ ծեծողներն այդ հարցերը տվել են իրեն՝ շեղելու համար:

Պարոն Սարգսյանից նաեւ տեղեկացանք, որ ինքը պատրաստվում էր  հրապարակել  ազատամարտիկների հայտարարությունը «Թոխմախի Մհերի»՝ ԱԺ պատգամավոր Մհեր Սեդրակյանի ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության մասին արված հայտարարության վերաբերյալ: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ http://www.aravot.am/2014/12/10/523561/