Իրանի արտգործնախարարը արդեն Երևանում է

Տարածաշրջանային այցի շրջանակներում Հայաստան ժամանեց Իրանի Իսլամական Հանրապետության ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը:

Իրանցի բարձրաստիճան պաշտոնյային «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորեց ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Գագիկ Ղալաչյանը։

Այդ մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳ նախարարությունից.