Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 742 նոր դեպք

Հունվարի 27-ի ժամը 11:00-ի դրությամբ Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 742  նոր դեպք: Ընդհանուր դեպքերի քանակը երկրում  255 564 է: Aliq.ge-ի փոխանցմամբ՝ այս մասին գրում է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքը: 

Նախօրեին արվել է ընդհանուր առմամբ  18 007 թեստավորում, որից 10 627-ը հակամարմինների թեստով,  7 380-ը՝ PCR թեստով:

Ավելին՝ Aliq.ge կայքում։