KfW վերակառուցման վարկային հաստատությունը Հայաստանում ՓՄՁ աջակցությանը կհատկացնի 70.000.000 եվրո

ՀՀ-ում Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանությունը գոհունակությամբ հայտարարում է, որ 2020թ. ԳԴՀ և ՀՀ կառավարությունների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների արդյունքում KfW վերակառուցման վարկային հաստատությունը շարունակում է իր ֆինանսական համագործակցությունը ՀՀ կառավարության և ՀՀ կենտրոնական բանկի հետ՝ ուղղված ՀՀ էներգետիկ և այլ ենթակառուցվածքների զարգացմանը և բարելավմանը, ինչպես նաև Ֆինանսական ոլորտի աջակցությանը։ Մասնավորապես, հետևյալ ծրագրերի շուրջ ձեռք են բերվել համապատասխան պայմանավորվածություններ.

Վերականգնվող էներգակիրների զարգացում – 40.000.000 եվրո

Վերականգնվող էներգակիրների զարգացման համար տեխնիկական աջակցություն – 3.000.000 եվրո

Կենսաբազմազանության և կայուն տեղական զարգացում – 3.000.000 եվրո

ՓՄՁ աջակցություն – 70.000.000 եվրո

ՓՄՁ աջակցության տեխնիկական աջակցություն – 400.000 եվրո։

German Embassy Yerevan