Ժամանակավորապես անհասանելի է Ճանապարհային ոստիկանության 177 թեժ գծի հեռախոսահամարը. ՃՈ

Ճանապարհային ոստիկանությունից տեղեկացնում են, որ ինտերնետ կապի տեխնիկական խափանումների հետևանքով ժամանակավորապես անհասանելի է Ճանապարհային ոստիկանության 177 թեժ գծի հեռախոսահամարը:

«Խնդրում ենք Երևանում վթարների դեպքում ժամանակավորապես զանգահարել 010 563294, իսկ մարզերում վթարների դեպքում զանգահարել տարածքային ոստիկանության բաժիններ:

Հայցում ենք ձեր ներողամտությունը պատճառված անհարմարությունների համար», նշվում է հաղորդագրության մեջ:

Հայտնում ենք, որ ինտերնետ կապի տեխնիկական խափանումների հետևանքով ժամանակավորապես անհասանելի է Ճանապարհային ոստիկանության…

Posted by ՀՀ ոստիկանություն / Police of the Republic of Armenia on Saturday, January 30, 2021