Իսպանական Aladina հիմնադրամը «Սիթի Օֆ Սմայլ»-ին տրամադրել է քաղցկեղ ունեցող հայ երեխաների 2 ամսվա բուժման գումարը

Հայաստանում 2020-ին համավարակի և պատերազմի հետևանքով կտրուկ նվազել են քաղցկեղ և արյան հիվանդություններ ունեցող երեխաներին ու մինչև 25 տարեկան երիտասարդներին աջակցող «Սիթի Օֆ Սմայլ/Ժպիտների քաղաք» հիմնադրամին արվող նվիրատվությունները: Միջոցների սպառման եզրին կանգնած հիմնադրամին, սակայն, տարեվերջին ձեռք է մեկնել իսպանական «Ալադինա» հիմնադրամը՝ ապահովելով շահառու երեխաների շուրջ 2 ամսվա բուժման ամբողջ գումարը: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց «Սիթի Օֆ Սմայլ»-ի տնօրեն Էսթեր Դեմիրճյանը: 

«Կորոնավիրուսի համավարակը բերեց նվիրատվությունների բավականին լուրջ նվազման: Դրանից հետո վրա հասավ պատերազմը, որն էլ ավելի ծանրացրեց ու բարդացրեց իրավիճակը: Հիմնադրամի բացման օրվանից երբևէ նման քիչ քանակի նվիրատվություն չենք  ունեցել, որքան ունեցանք հենց պատերազմի ամիսներին՝ հոկտեմբեր-նոյեմբեր-դեկտեմբերին: Պատճառներն, իհարկե, օբյեկտիվ էին՝ բոլորիս ուշադրությունը սևեռված էր մեկ ուղղությամբ՝ փորձել օգնել, ամեն ինչ անել, որ պատերազմը հաղթենք, մեր զինվորները ոչ մի բանի պակաս չունենան, տեղահանվածներին էլ ապահովենք»,-ասաց Դեմիրճյանը:

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում։