ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության պետն ազատվել է պաշտոնից

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով Արմեն Ավթանդիլյանն ազատվել է ՀՀ պաշտպանության նախարարության զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության պետի պաշտոնից:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի.

Արմեն Ավթանդիլյանին ազատել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության պետի պաշտոնից»,- ասված է նախագահի հրամանագրում:

Հիշեցնենք՝ Արմեն Ավթանդիլյանը ՀՀ պաշտպանության նախարարության զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության պետ էր նշանակվել 2019 թվականի դեկտեմբերի 11-ին՝ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով: