Ֆրանսիայում ձերբակալվել են հայկական մաֆիայի պարագլուխները

Ֆրանսիայում ձերբակալվել են հայկական մաֆիայի պարագլուխները
Ֆրանսիայում ձերբակալվել են հայկական մաֆիայի պարագլուխները

Ֆրանսիական ոստիկանությունը՝ Եվրոպոլի հետ համատեղ, ձերբակալել է կասկածյալների, որոնք հիմնականում հայերից կազմված խոշոր եվրասիական մաֆիոզ խմբավորման բարձրաստիճան անդամներ են։ Այս մասին տեղեկացնում է «Գալան»` հղում անելով Եվրոպոլի հայտարարությանը։

Ըստ աղբյուրի, խուզարկություններ են անցկացվել Ֆրանսիայի տարածքով մեկ 27 տներում։ Բռնագրավվել է 32 000 եվրո, մոտ 2000 տուփ ծխախոտ, 23 կգ թութուն եւ վեց անուն զենք։ Գործողություններն իրականացվել են Իսպանիայի եւ Գերմանիայի աջակցությամբ։