«Իյա՜, իրո՞ք». Սերժ Սարգսյան. «ԳԱԼԱ»

«Իյա՜, իրո՞ք». Սերժ Սարգսյան. «ԳԱԼԱ»
«Իյա՜, իրո՞ք». Սերժ Սարգսյան. «ԳԱԼԱ»

Հայոց Բանակի կազմավորման 23-ամյակի առթիվ այսօր «Եռաբլուր» զինվորական պանթեոն են այցելել Սերժ Սարգսյանը, ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն: Բարձրաստիճան պաշտոնյաներն ու հոգեւորականները ծաղիկներ ու ծաղկեպսակ են դրել հերոսների շիրիմներին։ Եռաբլուր զինվորական պանթեոն են այցելել նաեւ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, պատգամավորներ: ԳԱԼԱ-ի լրագրողը փորձել […]

Հայոց Բանակի կազմավորման 23-ամյակի առթիվ այսօր «Եռաբլուր» զինվորական պանթեոն են այցելել Սերժ Սարգսյանը, ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը, Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն:

Բարձրաստիճան պաշտոնյաներն ու հոգեւորականները ծաղիկներ ու ծաղկեպսակ են դրել հերոսների շիրիմներին։ Եռաբլուր զինվորական պանթեոն են այցելել նաեւ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը, պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, պատգամավորներ:

ԳԱԼԱ-ի լրագրողը փորձել է Սերժ Սարգսյանին որոշ հարցեր ուղղել:

Հարցին, թե ինչո՞վ եք պայմանավորում վերջին շրջանում Ադրբեջանի դրսեւորած ագրեսիվ կեցվածքը եւ դիվերսիոն գործողությունների հաճախականությունը, Սերժ Սարգսյանը չի պատասխանել՝ հայտարարելով, թե այդ հարցերը պետք է ուղղել ՀՀ պաշտպանության նախարարին:

Մեր լրագրողի դիտարկմանը, թե դուք համարվում եք երկրի գերագույն գլխավոր հրամանատարը, Սերժ Սարգսյանը արձագանքել է. «Իյա՜, իրո՞ք», եւ ջղաձիգ դեմքին ժպիտ հաղորդելով, նստել է մեքենան եւ հեռացել: