Ապրիլի 7-ին Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն ընդունել է Գեղարքունիքի մարզային ենթակայության հանրակրթական ուսումնական հաստատություններից ներկայացրած տարբեր մասնագիտություն ունեցող 13 մանկավարժի, ովքեր, լավագույն, երկարամյա և անբասիր աշխատանքի համար 2020 և 2021 թվականներին խրախուսվել են ՀՀ ԿԳՄՍ նախարարի շնորհակալագրերով: Մարզպետը ողջունել է նրանց, շնորհավորել նաև Մայրության և գեղեցկության տոնի առթիվ, մաղթել նրանց նորանոր հաջողություններ ու ձեռքբերումներ:
Մարզպետարանից տեղեկացնում են, որ Գեղարքունիքի մարզպետը ՀՀ ԿԳՄՍ նախարարի 2021 թվականի մարտի 29-ի համապատասխան հրամանով նախատեսված շնորհակալագրերը հանձնել է Գավառի Հ. Թումանյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի դասվար Արշալույս Ամիրխանյանին, Գանձակի թիվ 1 միջնակարգ դպրոցի մաթեմատիկայի ուսուցչուհի Արևիկ Սիմոնյանին, Սարուխանի Մ. Մակարյանի անվան թիվ 1 միջնակարգ դպրոցի պատմության, հասարակագիտության ուսուցչուհի Ռուզաննա Աբրահամյանին, Փամբակ-Դարանակ միջնակարգ դպրոցի ռուսաց լեզվի ուսուցչուհի Կարինե Ղազարյանին, Արծվանիստի միջնակարգ դպրոցի ռուսաց լեզվի ուսուցչուհի Լյուդմիլա Եղիազարյանին, Երանոսի թիվ 1 միջնակարգ դպրոցի մաթեմատիկայի ուսուցչուհի Նոյեմզար Արզումանյանին, Ծակքարի միջնակարգ դպրոցի մաթեմատիկայի ուսուցչուհի Սիլվարդ Հովհաննիսյանին, Ներքին Գետաշենի Ա. Եղիազարյանի անվան թիվ 2 միջնակարգ դպրոցի դասվար Անահիտ Մկրտչյանին, Սևանի Վ. Կարապետյանի անվան թիվ 3 հիմնական դպրոցի կենսաբանության և բնագիտության ուսուցչուհի Ռուզաննա Ղուկասյանին և Ճամբարակի թիվ 1 հիմնական դպրոցի հայոց պատմության և հասարակագիտության ուսուցչուհի Կարինե Գաբրիելյանին:
ՀՀ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը երկարամյա և անբասիր աշխատանքի համար ՀՀ Գեղարքունիքի մարզպետի շնորհակալագրով միաժամանակ խրախուսել է 2020 թվականին ՀՀ ԿԳՄՍ նախարարի շնորհակալագրին արժանացած մանկավարժներ, Կարմիրգյուղի թիվ 1 միջնակարգ դպրոցի տնօրենի տեղակալ Հասմիկ Ումրշատյանին, Գեղարքունիք գյուղի միջնակարգ դպրոցի ֆիզիկայի ուսուցչուհի Նելի Դռնոյանին և Շողակաթի միջնակարգ դպրոցի պատմության ուսուցչուհի Սյուզաննա Հովսեփյանին:
Խրախուսանքի արժանացած մանկավարժներն իրենց երախտագիտությունն են հայտնել Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանին՝ իրենց հերթին նշելով, որ այդ պարգևներն աշխատանքում ավելի պարտավորեցնող են: