Զինծառայողները հանձնել են ֆիզպատրաստության ստուգարքներ

5-րդ զորամիավորման զորամասերից մեկում փետրվարի 2-ին անցկացվել են ֆիզիկական պատրաստության ստուգարքներ:

Զինծառայողները ստուգարքներ են հանձնել մի շարք մարզաձևերից, ցուցաբերել բարձր պատրաստություն և դիմացկունություն, արժանացել բարձր գնահատականների։

Այս մասին հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։