Երեկ ուշ երեկոյան ոստիկանություն են բերման ենթարկվել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության Նոր Նորքի և Արաբկիրի տարածքային գրասենյակների ղեկավարները, Շենգավիթ համայնքից՝ կուսակցության մեկ ներկայացուցիչ, խուզարկություն է իրականացվել ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ռուբեն Գևորգյանի ընտանիքին պատկանող հյուրանոցային համալիրում։ Լուրեր են տարածվել նաև, որ խուզարկություն է իրականացվել ԲՀԿ պատգամավոր Ռուստամ Գասպարյանի տանը, մինչդեռ պատգամավորը հեռախոսազանգերին չի պատասխանում, Քննչական կոմիտեից էլ […]
Երեկ ուշ երեկոյան ոստիկանություն են բերման ենթարկվել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության Նոր Նորքի և Արաբկիրի տարածքային գրասենյակների ղեկավարները, Շենգավիթ համայնքից՝ կուսակցության մեկ ներկայացուցիչ, խուզարկություն է իրականացվել ԲՀԿ խմբակցության պատգամավոր Ռուբեն Գևորգյանի ընտանիքին պատկանող հյուրանոցային համալիրում։
Լուրեր են տարածվել նաև, որ խուզարկություն է իրականացվել ԲՀԿ պատգամավոր Ռուստամ Գասպարյանի տանը, մինչդեռ պատգամավորը հեռախոսազանգերին չի պատասխանում, Քննչական կոմիտեից էլ մանրամասներ չեն հաղորդում՝ նշելով, որ պատգամավորի տղան կասկածվում է 2014 թվականին քաղաքացու առևանգման մասնակցելու մեջ և այդ քրեական գործի շրջանակներում գործողություններ են կատարվում։
ԲՀԿ տարածքային գրասենյակների ղեկավարներին բերման ենթարկելու հետ կապված ոստիկանությունից փոխանցեցին, որ Նոր Նորքի գրասենյակի ղեկավար Արթուր Մամոյանը ապօրինի զենք է կրել և այս պահին էլ գտնվում է ոստիկանությունում։
Արաբկիրի գրասենյակի ղեկավար Արման Չատինյանը բերման է ենթարկվել ընտանեկան վեճի և կնոջը ծեծի ենթարկելու պատճառով։
Շենգավիթ վարչական շրջանից բերման ենթարկված «Բարգավաճ Հայաստանի» անդամ Գայանե Քոչարյանն էլ մեղադրվում է անչափահասի ներգրավմամբ գողություններ կատարելու մեջ։ Ընդ որում, բոլոր այս դեպքերում Ոստիկանությունը բացառում է կապը քաղաքական վերջին իրադարձությունների հետ։ «Բարգավաճ Հայաստանում» մինչդեռ հակառակն են պնդում։
«Ազատության» հետ զրույցում ԲՀԿ պատգամավոր Ռուբեն Գևորգյանը՝ ում ընտանիքին պատկանող հյուրանոցում ևս երեկ ոստիկանությունը խուզարկություն է իրականացրել՝ այս քայլերը բնորոշեց որպես ճնշում կուսակցության նկատմամբ:
«Գիտեք ինչ, կարող է իրենց գլխի մեջ շատ բան է պտտվում, բայց Ռուբեն Գևորգյանը ունի տեսակ, դա Ծաղիկ Ռուբո տեսակն ա, որը հենց այնպես էդ անվանումը ձեռք չի բերվել: Էդ անվանումը անցել է ծանր ճանապարհ՝ սկսած գորշ պատերից մինչև մեր էս բաց, լուսավոր աշխարհը էսօրվա դրությամբ, որում գտնվում ենք ու հայտնվել ենք: Ես էնքան եմ կարծրացել, ես երբեք խցիկից խցիկ տեղափոխվող տղա չեմ եղել, երբևիցե 4 պատս փոխող անձնավորություն չեմ եղել», – ասաց Ռուբեն Գևորգյանը:
Տեսանյութը դիտել այստեղ http://www.azatutyun.am/content/article/26854097.html?utm_source=dlvr.it&utm_medium=facebook