Կառավարությունը նախատեսում է այլընտրանքային ճանապարհներ կառուցել Սյունիքի մարզում

ՀՀ կառավարությունը նախատեսում է այլընտրանքային ավտոճանապարհներ կառուցել Սյունիքի մարզում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում ասաց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը, պատասխանելով անկախ պատգամավոր Աննա Գրիգորյանի հարցին:

«Այո, կառուցելու ենք: Եղանակային պայմանները թույլ տալուն պես կառուցելու ենք»,- ասաց Պապիկյանը:ԳՈՎԱԶԴ00:14Իմանալ ավելին

Արցախի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ պատերազմից հետո Սյունիքի մարզի որոշ ավտոճանապարհների խնդիրը դեռ լուծված չէ: