Հայաստան կժամանի ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի մեծ պատվիրակություն

Հաջորդ շաբաթ աշխատանքային այցով Հայաստան կժամանի ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի մեծ պատվիրակություն:

«Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկատվությունը հաստատեց ՀՀ ԱԺ նախագահի մամուլի քարտուղար Ծովինար Խաչատրյանը:

Պատվիրակության կազմի վերաբերյալ մանրամասներ դեռ հայտնի չեն: