Մենք ունենք մեկ ճանապարհ, որը կոչվում է Լաչինի միջանցք, Ադրբեջանի երեկվա քայլը մեզ համար անընդունելի է. Դավիթ Իշխանյան

Արցախի Ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանը մանրամասնել է, թե ինչպես է ստացվել, որ ինքը, լինելով փոքրամասնություն կազմող խմբակցության ներկայացուցիչ, ընտրվել Ազգային ժողովի նախագահի պաշտոնում։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, օգոստոսի 30-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Իշխանյանն ընդգծել է, որ դասական իրավիճակում հասկանալի և տրամաբանական կլիներ, որպեսզի Արցախի Հանրապետության Ազգային ժողովի քաղաքական մեծամասնությունն ունենար խորհրդարանի նախագահի իր թեկնածուն, սակայն այժմ իրավիճակն այդպիսին չէ:«Առաջին հայացքից կարծես թե անտրամաբանական է հնչում երեք հոգանոց խմբակցության անդամը լինի Ազգային ժողովի նախագահ «Եթե մենք լինեինք դասական իրավիճակում և դասական քաղաքական գործընթացներ տեղի ունենային, այդ պարագայում հասկանալի կլիներ և տրամաբանական էր, որ  քաղաքական մեծամասնությունն ինքն ունենա խորհրդարանի նախագահ: Երբ Արցախի նախագահն ինձ հրավիրեց իր մոտ և առաջարկեց Ազգային ժողովի նախագահի պաշտոնը ստանձնել, բնականաբար, հարցը քննարկվեց այլ ուղղությամբ՝ քաղաքական մեծամասնությունը պետք է ունենա իր թեկնածուն և քաղաքական մեծամասնությունից պետք է լինի Ազգային ժողովի նախագահը, որպեսզի շահարկումներ չլինեն: Բավականին բարդ գործընթաց է տեղի ունեցել: Նախ հարցը կուսակցական քննարկումների նյութ է դարձել, այնուհետև քննարկվել է խորհրդարանում ներկայացած բոլոր քաղաքական ուժերի ղեկավարների և խմբակցությունների անդամների հետ՝ հաշվի առնելվ ներկա իրավիճակը։ Այդ ընթացակարգն անցնելուց հետո է միայն վերջնական համաձայնություն տրվել»,-մանրամասնեց  Իշխանյանը՝ ընդգծելով, որ իր և ՀՅԴ կուսակցության կողմից համաձայնություն է տրվել՝ հաշվի առնելով առկա իրավիճակն ու Արցախի առաջ ծառացած մարտահրավերները։Դավիթ Իշխանյանն Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ ընտրվեց այն բանից հետո, երբ այդ պաշտոնից հուլիսի 29-ին հրաժարականի դիմում ներկայացրեց իշխող «Ազատ հայրենիք-ՔԴՄ» խմբակցության ներկայացուցիչ Արթուր Թովմասյանը։