Երկրաշարժի օջախում լարվածությունը շարունակում է մարել․ ԱԻՆ-ը հորդորում է չնպաստել խուճապի տարածմանը

ԱԻՆ-ից տեցեկացնում են․

Հարգելի՛ քաղաքացիներ, համացանցում շարունակվում է շրջանառվել այն ապատեղեկատվությունը, թե Հայաստանի Հանրապետության տարածքում, մասնավորապես, Երևանում, ուժեղ երկրաշարժ է սպասվում: ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայությունը կրկին պաշտոնապես հերքում է այդ տեղեկատվությունը:

Հորդորում ենք չնպաստել կեղծ լուրերի և խուճապի տարածմանը, հետևել բացառապես ԱԻՆ պաշտոնական հաղորդագրություններին:

Նշենք, որ այս պահին երկրաշարժի օջախում լարվածությունը շարունակում է մարել: