Նախագահի հրամանագրով Արեգ Հովհաննիսյանը նշանակվել է Ճապոնիայում ՀՀ դեսպան

Վարչապետի առաջարկությամբ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Հրանտ Պողոսյանին Ճապոնիայում և Կորեայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից հետ կանչելու մասին:

Նախագահի մեկ այլ հրամանագրով Ճապոնիայում ՀՀ դեսպան է նշանակվել Արեգ Հովհաննիսյանը: