Հանրապետության գրեթե ողջ տարածքում տեղումներ են, հորդորում ենք պահպանել երթևեկության կանոնները. ՃՈ

Հայաստանի Ճանապարհային ոստիկանությունը զգուշացնում է, որ հանրապետության գրեթե ողջ տարածքում տեղումներ են ձյան տեսքով, մասնավորապես Արագածոտնի, Շիրակի, Տավուշի, Լոռու և Սյունիքի մարզերում տեղում է ձյուն, իսկ Վարդենյաց լեռնանցքում` անձրև:

Լոռու մարզում կան նաև դժվարանցանելի ճանապարհահատվածներ:

«Հաշվի առնելով վերը նշվածը, հորդորում ենք երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով` խստագույնս պահպանելով ճանապարհային երթևեկության անվտանգության կանոնները», -նշված է ՃՈ հաղորդագրության մեջ: