«Ակնհայտ է, որ Միկոյանի արձանը չպետք է տեղադրվի». Ստեփան Դանիելյան

«Ակնհայտ է, որ Միկոյանի արձանը չպետք է տեղադրվի». Ստեփան Դանիելյան
«Ակնհայտ է, որ Միկոյանի արձանը չպետք է տեղադրվի». Ստեփան Դանիելյան

Երեւանում Միկոյանի արձանի տեղադրման աղմկահարույց պատմությանն է անդրադարձել «Համագործակցություն հանուն ժողովրդավարության» կենտրոնի նախագահ, վերլուծաբան Ստեփան Դանիելյանը:

«Ակնհայտ է, որ Միկոյանի արձանը չպետք է տեղադրվի: Հակառակ դեպքում դա լուրջ հարված կլինի Հայաստանի համար,-գրել է Դանիելյանը: Որքան հասկանում եմ, Միկոյանի կապ ունի Կատինի դեպքերի հետ, ինչի պատճառով Լեհաստանի կառավարությունն այդ կապակցությամբ նոտա է հղել Հայաստանի արտգործնախարարությանը: Պատկերացրեք դրանից հետո եթե որևէ երկիր տեղադրի Էնվերի կամ Ջեմալի արձանը, Հայաստանի կառավարությունը ինչ երեսով է բողոքելու այդ երևույթի դեմ»:

© Medialab.am