Հայազգի պրոֆեսորը` «Սթեֆան Սոնդհեյմի անվան ոգեշնչող ուսուցիչ» տիտղոսակիր

Հայազգի պրոֆեսորը` «Սթեֆան Սոնդհեյմի անվան ոգեշնչող ուսուցիչ» տիտղոսակիր
Հայազգի պրոֆեսորը` «Սթեֆան Սոնդհեյմի անվան ոգեշնչող ուսուցիչ» տիտղոսակիր

Կալիֆոռնիայի Նորդռիջ պետական համալսարանի (CSUN) քիմիայի պրոֆեսոր Գագիկ Մելիքյանն արժանացել է 2015 թ.Քենեդի կենտրոնի «Սթեֆան Սոնդհեյմի անվան ոգեշնչող ուսուցիչ» մրցանակին (Stephen Sondheim Inspirational Teacher Award): Ամենամյա մրցանակը շնորհվում է այն մանկավարժներին, որոնք շրջադարձային ազդեցություն են ունեցելուսանողների կյանքում և մեծ ներդրում ուսուցման ոլորտում:   Դոկտոր Մելիքյանն առաջին հայ գիտնականն է, որն արժանանում է այդ պետական պարգևին: Խիստ խորհրդանշականէ, որ Հայոց ցեղասպանություն վերապրածների որդին է ստանում այս հեղինակավոր մրցանակը՝ Մեծ Եղեռնիհարյուրամյա տարելիցից ընդամենը մի քանի շաբաթ առաջ: «Սա իմ անձնական պատասխանն է այն մարդկանց, ովքերփորձել են ջնջել մեզ երկրի երեսից, ինչը, սակայն  նրանց չի հաջողվել», – ասել է Մելիքյանը:  Պրոֆեսոր Մելիքյանն արժանացել է նաև հեղինակավոր Ժերոմ Ռիչֆիլդ ակադեմիական մրցանակի և Ֆակուլտետի գերազանցության մրցանակի, որը համալսարանի կողմից տրված ամենաբարձր մրցանակն է՝ ի նշան ֆակուլտետի հետազոտությունների մեջ գերազանցության ճանաչման: Polished Apple մրցանակի արժանացած Մելիքյանը կրթել ևուսուցանել է քիմիայի, կենսաբանության և բժշկության ոլորտներում աշխատող մասնագետների մի ամբողջ սերնդի:Մելիքյանի աշխատանքը լայնորեն լուսաբանվել է լրատվամիջոցների կողմից (www.csun.edu/gmelikyan), և որպեսփորձագետ նա երկար տարիներ զբաղվել է ամերիկյան հասարակության՝ վնասակար քիմիական և բնապահպանականաղտոտիչներից պաշտպանությամբ:

Կալիֆոռնիայի Նորդռիջ պետական համալսարանի (CSUN) քիմիայի պրոֆեսոր Գագիկ Մելիքյանն արժանացել է 2015 թ.Քենեդի կենտրոնի «Սթեֆան Սոնդհեյմի անվան ոգեշնչող ուսուցիչ» մրցանակին (Stephen Sondheim Inspirational Teacher Award): Ամենամյա մրցանակը շնորհվում է այն մանկավարժներին, որոնք շրջադարձային ազդեցություն են ունեցելուսանողների կյանքում և մեծ ներդրում ուսուցման ոլորտում:  

Դոկտոր Մելիքյանն առաջին հայ գիտնականն է, որն արժանանում է այդ պետական պարգևին: Խիստ խորհրդանշականէ, որ Հայոց ցեղասպանություն վերապրածների որդին է ստանում այս հեղինակավոր մրցանակը՝ Մեծ Եղեռնիհարյուրամյա տարելիցից ընդամենը մի քանի շաբաթ առաջ: «Սա իմ անձնական պատասխանն է այն մարդկանց, ովքերփորձել են ջնջել մեզ երկրի երեսից, ինչը, սակայն  նրանց չի հաջողվել», – ասել է Մելիքյանը: 

Պրոֆեսոր Մելիքյանն արժանացել է նաև հեղինակավոր Ժերոմ Ռիչֆիլդ ակադեմիական մրցանակի և Ֆակուլտետի գերազանցության մրցանակի, որը համալսարանի կողմից տրված ամենաբարձր մրցանակն է՝ ի նշան ֆակուլտետի հետազոտությունների մեջ գերազանցության ճանաչման: Polished Apple մրցանակի արժանացած Մելիքյանը կրթել ևուսուցանել է քիմիայի, կենսաբանության և բժշկության ոլորտներում աշխատող մասնագետների մի ամբողջ սերնդի:Մելիքյանի աշխատանքը լայնորեն լուսաբանվել է լրատվամիջոցների կողմից (www.csun.edu/gmelikyan), և որպեսփորձագետ նա երկար տարիներ զբաղվել է ամերիկյան հասարակության՝ վնասակար քիմիական և բնապահպանականաղտոտիչներից պաշտպանությամբ: