ԿԽՄԿ-ի ներկայացուցիչներն այցելել են գերեվարված և պատանդառված հայերին․ տեսանյութ

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանում գերեվարված և պատանդառված հայերին: Կառույցի պատվիրակները ծանոթացել են նրանց պահման պայմաններին, օգնել են կապ հաստատել ընտանիքի անդամների հետ, հայտնում է 1lurer.am-ը։

Կարմիր խաչի ներկայացուցիչ Զառա Ամատունին «Լուրեր»-ին հայտնել է, որ կոմիտեի անդամները պարբերաբար տեսակցում են բոլոր այն անձանց, որոնց գերության փաստը պաշտոնապես հաստատված է: Բաքուն այս պահին հաստատում է 40 անձի Ադրբեջանում գտնվելու հանգամանքը: