Վրաստանում Covid-19-ի բրիտանական շտամով վարակման 3 դեպք է հայտնաբերվել․ Factor.am

Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության բրիտանական շտամի 3 լաբորատոր հաստատված դեպք։ Այս մասին հայտնել է  Հիվանդությունների ու հանրային առողջության վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեն։

«Նոր շտամերն այժմ լրջորեն հետազոտվում են։ Մեզ մոտ կա 3 հաստատված դեպք և կան նրանց հետ շփված 31 կլաստեր։ Այստեղ մենք մեծ հավանականությամբ գործ ունենք շտամի մուտացիայի հետ»,- ասել է Գամկրելիձեն։

Մանրամասները՝ այստեղ