Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը ևս 64 զինծառայողի ընտանիքի փոխհատուցում կտա

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամից տեղեկացնում են, որ հավատարիմ մնալով իրենց առաքելությանը՝ հատուցում են կատարել սեպտեմբերի 27-ից հետո զոհված ևս 64 հերոսների ընտանիքների:

Ըստ աղբյուրի, մարտի 25-ի դրությամբ հատուցումների ընդհանուր թիվը` 2081, որից 1669-ը` 44-օրյա պատերազմի արդյունքում: