Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Աբու Դաբիում ռազմատեխնիկական ցուցահանդեսի խնդրով նշանակել է ծառայողական քննություն: Այդ մասին վարչապետը նշեց կառավարության նիստում:
«Տեղյակ եք, որ ռազմատեխնիկական ոլորտի հետ կապված ոչ այնքան հաճելի միջադեպ է տեղի ունեցել, երբ Աբու Դաբիում տեղի ունեցած ռազմատեխնիկական ցուցահանդեսի մեր մասնակցության ձևաչափի ու ցուցանմուշների տեղ հասնելու հետ կապված որոշակի խնդիրներ են առաջացել: Այդ կապակցությամբ նշանակել եմ ծառայողական քննություն և այդ քննության արդյունքներով պատասխանատուներն ի հայտ կբերվեն ու պատասխանատվության կկանչվեն, եթե պարզվի, որ մեր պաշտոնյաները որևէ անելիքի մեջ թերացել են»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասաց նա:
Մանրամասները՝ այստեղ