«Հայկական վերածնունդ» շարժումը կոչ անում սփյուռքի բոլոր կառույցներին անտարբեր չմնալ հայրենի ժողովրդի ցավերին

«Հայկական վերածնունդ» շարժումը դատապարտում է հունիսի 23-ի բռնությունները Երևանում և կոչ անում սփյուռքի բոլոր կառույցներին անտարբեր չմնալ հայրենի ժողովրդի ցավերին: Շարժման հայտարարությունն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորեւ:
 

«Հայկական վերածնունդ» շարժումը խստիվ դատապարտում է ՀՀ ոստիկանական ռեժիմի կողմից ցուցաբերած հակասահմանադրական ոչ իրավաչափ վարքագիծը, այն է` բացառապես խաղաղ քաղաքացիների և ԶԼՄ-ների ներկայացուցիչների նկատմամբ անհամապատասխան պայմաններում ուժի և տեխնիկայի կիրառումը: Շարժումը պահանջում է անհապաղ ազատ արձակել ապօրինի բերման ենթարկվածներին և քրեական գործ հարուցել այն ոստիկանների նկատմամբ (ներառյալ՝ քաղաքացիական հագուստով ոստիկանների), ովքեր ոտնահարել են ցուցարարների և ԶԼՄ-ների խոսքի ազատության, ազատ տեղաշարժվելու սահմանադրական իրավունքները: Կոչ է արվում ոստիկանությանը այլևս չխոչնդոտել խաղաղ ցուցարարների երթերը և նստացույցերը:

«Հայկական վերածնունդ» շարժումը զորակցում է բռնություններից հետո Երևանի Ազատության հրապարակում և հանրապետության այլ քաղաքներում կրկին քաջաբար ոտքի ելած բոլոր ցուցարարներին և իր անսահման համերաշխությունը հայտնում նրանց:

Այլևս հնարավոր չէ բիրտ և անօրեն ճանապարհով ստիպել հայրենի ժողովրդին վճարել մի բուռ օլիգարխների ճոխ կյանքն ապահովելու գումարները:

23 հունիսի 2015թ. 

Հարգանքներով` 

«Հայկական վերածնունդ» շարժում

Ստորագրությամբ` 

ՀՎ-Լոս Անջելեսի մասնաճյուղ

ՀՎ-Բելգիայի մասնաճյուղ

ՀՎ-Գերմանիայի մասնաճյուղ

ՀՎ-Իսպանիայի մասնաճյուղ

ՀՎ-Իտալիայի մասնաճյուղ

ՀՎ-Լիբանանի մասնաճյուղ

ՀՎ-Կանադայի մասնաճյուղ

ՀՎ-Շվեդիայի մասնաճյուղ

ՀՎ-Չեխիայի մասնաճյուղ

ՀՎ-Ռուսաստանի մասնաճյուղ

ՀՎ-Ֆրանսիայի մասնաճյուղ