Արցախում զոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները ձյան պատճառով դադարեցվել են

Արցախի Մարտունու և Վարանդայի (Ֆիզուլի) շրջաններում զոհված զինծառայողների աճյունների նախատեսված որոնողական աշխատանքները դադարեցվել են:

Արցախի ներքին գործերի նախարարության ԱԻ պետական ծառայությունից տեղեկացնում են․

«Աշխատանքները դադարեցվել են ձյան տեղումների և բքի պատճառով։ Նույն ուղղություններով որոնումները կշարունակվեն վաղը»։