Եզդիերենով և քրդերենով թարգանվել է ՄԻՊ ուղեցույցը նոր կորոնավիրուսի և արտակարգ դրության վերաբերյալ

Մարդու իրավունքների պաշտպանի հրապարակած «Նոր կորոնավիրուսի և արտակարգ դրության պայմաններում մարդու իրավունքների վերաբերյալ» ուղեցույցը թարգմանվել է եզդիերեն (https://www.ombuds.am/images/files/cfc7cf08db9dd6999794994e33f72aa8.pdf) և քրդերեն (https://www.ombuds.am/images/files/026d924a9e77ead0aea2cfcfe19fd383.pdf) ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի և ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից իրականացվող «Մարդու իրավունքների խթանում և պաշտպանություն» ծրագրի աջակցությամբ:

Ավարտին են մոտենում ուղեցույցի թարգամանություններն ասորերենով, հնդկերենով, ինչպես նաև բրայլյան գրով:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժին