Հայաստանը որևէ տեղ դիվերսանտներ և ահաբեկիչներ չունի․ Բաքուն փորձում է գերիների հարցը դարձնել սակարկությունների առարկա․ Ավինյանի գրասենյակ․ Factor.am

Ադրբեջանի նախագահի հայտարարությունը, ըստ էության, նպաստում է Կարմիր խաչի ու Ռուսաստանի Դաշնության միջնորդությամբ ընթացող գերիների փոխանակման գործընթացի խաթարմանը: Այդ մասին Factor TV-ին փոխանցեցին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակից՝ անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այն հայտարարությանը, որ Բաքուն վերադարձրել է բոլոր հայ գերիներին և պահվում են միայն ահաբեկիչները և դիվերսանտները։

«Հայաստանը որևէ տեղ դիվերսանտներ և ահաբեկիչներ չունի և նման ձևակերպումները հերթական անգամ փաստում են, որ Ադրբեջանը փորձում է գերիների հարցը դարձնել սակարկությունների առարկա: Այդօրինակ գործողություններն ու հայտարարությունները հակասում են 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ոգուն ու տրամաբանությանը, մասնավորապես՝ դրա 8-րդ կետին, որտեղ նշվում է, որ «Կատարվում է ռազմագերիների և այլ ձերբակալված անձանց ու զոհվածների դիակների փոխանակում», -արաձագանքում են փոխվարչապետի գրասենյակից:

Աղբյուրը՝ Factor TV