Արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա և 15 քաղաքացու ցուցաբերել օգնություն

Փետրվարի 24-ից 26-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 6 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում ձյան մեջ արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ:

Մասնավորապես՝ Լոռու մարզի Վանաձոր քաղաքում, Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում, Ապարան-Սարալանջ ավտոճանապարհին, Շիրակի մարզի Աշոցքի տարածաշրջանում, Տավուշի մարզի Իջևան քաղաքում։

Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա և 15 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն։