Մի օր կանդրադառնամ, թե ինչպես նպատակադրված քանդվեց կայուն հավաքականներից մեկը, որը տասնամյակից ավել աշխարհում լավագույններից էր. Ջուլֆալակյան

Հեղինակ MediaLab

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի չեմպիոն , ԱԺ «Իմ քայլը» խմբակցության նախկին պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը գրում է.

Տևական ժամանակ է, ուզում եմ մանրամասն ներկայացնել, թե ինչպիսի բացիթողի (շատ մեղմ ասած…) վիճակում է գտնվում հունահռոմեական ոճի ըմբշամարտի ազգային հավաքականը՝ տեղի ունեցող կամայականություններով հանդերձ։

Հետո հասկանում եմ, որ ամբողջ երկիրն է ոտք առել գնում, ու՞մ է առհասարակ հետաքրքիր, թե ի՞նչ է կատարվում ինչ որ մի նեղ բնագավառում։

Կոնկրետ մարդիկ էլ, քաջ գիտակցելով այդ ամենը, վարպետորեն օգտվում են ստեղծված իրենց համար նպաստավոր պայմաններից։

Անկախ ամեն ինչից, մի օր շատ ծավալուն անդրադառնալու եմ այդ ամենին։ Թե ինչպես նպատակադրված քանդվեց երկրում եղած այն քիչ, կայուն հավաքականներից մեկը,որը տասնամյակից ավել աշխարհում լավագույններից էր։

Ցավոք, արդեն, պոստ ֆակտում։ Այս պահին առաջնայինը պետականությունը պահպանելն է…

հ.գ. այդպես էլ չսովորեցինք գնահատել մեր լավագույներին, յուրահատուկներին։ Իսկ այ «դրսի ձայնը» միշտ էլ քաղցր է թվացել»։

Տևական ժամանակ է, ուզում եմ մանրամասն ներկայացնել, թե ինչպիսի բացիթողի (շատ մեղմ ասած…) վիճակում է գտնվում…

Posted by Arsen Julfalakyan on Sunday, February 28, 2021