Ընտրողները սխալվե՞լ են կաշառք վերցնելով

Ընտրողները սխալվե՞լ են կաշառք վերցնելով
Ընտրողները սխալվե՞լ են կաշառք վերցնելով

Ընտրակաշառք բաժանողները շատ լավ գիտեն, որ դա անել քարոզարշավի ընթացքում անիմաստ է, փողն ուժը կորցնում է, երբ արդեն ծախսվել է, ուստի սովորաբար ընտրակաշառքը բաժանվում է ընտրություններից ժամեր կամ մեկ օր առաջ, այդպես աչքին լավ է:

Գավառ քաղաքում «Երկիր» թերթի թղթակցին երեկ ընտրողներից մեկը դժգոհել է, թե կաշառքից այդպես էլ բան չեն հասկացել. «Գիվա թե էդ քոռ կոպեկն ի՞նչ էր, տվին, մի օրում կերանք, պրծավ, լավ չէ՞ր լինի, դրա տեղը էս ճամփեքը ասֆալտ անեին: Սաղ քաղաքում մե նորմալ ճամփա չկա, անիմաստ բերին-տվին փորներիս: Հազար ու մի դարդ ու ցավ կարային լուծեին»: Թերթի այն դիտարկմանը, թե` թող կաշառքով չընտրեիք, պատասխանել է` «հո ես դեբիլ չեմ, որ չվերցնեի: 5 տարին մեկ հազիվ մի քանի կոպեկ քերում ենք, էդ էլ չվերցնեի՞: Համ էլ զոռով, համոզելով-քյոլելով դրին ճանգս, ես չէի էլ վերցնում: Հաջորդ անգամ անփարա կընտրեմ»:

Ստացվում է` մարդիկ կամաց-կամաց հասկանում են, թե ինչ մեծ սխալ են գործել, բայց, ցավոք, սխալվել են առաջիկա 5 տարիների համար:

© Medialab.am