«Սպառնալիքներ կան, թե՝ էսա հա, իշխանությունը վերցնելու են ու ինձ դատելու են, սպանելու կամ նման բնույթի հաթաթաներ»․ Սաքունց

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը գրել է․

«Վերջին ժամանակներս որոշների մոտ չգիտեմ ձմեռնավերջի, թե գարնանամուտի սրացումներ են տեղի ունենում, որը դրսևորվում է սպառնալիքներով, թե բա էսա հա, իշխանությունը վերցնելու են ու ինձ դատելու են, թե սպանելու, կամ նման բնույթի հաթաթաներ։

Ուրմեն ուշադիր լսեք, Ձեզ մեջներից հազար կտոր լինելուց հուզվածներ։ Համ դատել եք, համ նստացրել եք, համ հարձակվել եք, համ ավել պակաս դուրս եք տվել ու դուրս եք տալիս, ու ի՞նչի եք հասել։

Նախ ուրեմն չեք գալու, իզուր Ձեզ մի ճղեք, իսկ եթե նույնիսկ գաք էլ, մտածում եք, թե ոնց ուզեք թուրը ձեռքներիդ աջ ու ձախ կտրատելու եք, մոթելու ե՞ք, կամ ինչ եք էլի անելու։

Ուրեմն էլի եմ ասել ու ասում եմ՝ փաստաբան վարձեք ու պինդ պահեք։ Եթե այս իշխանություն չի կարողանում երաշխավորել արդարադատություն և արդարության հաստատում, դա չի նշանակում թե հաջորդը չի երաշխավորելու, այ հոգնածներ։

Ու թե Դուք ինչ կապ ունեք, թե հետո ինչ է լինելու, անհասկանալի է։ Պարզ է՞»։