Այսօր Շիրակի մարզում էլեկտրաշչակ է գործարկվելու

Արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտարարում է.

«Հարգելի՛ քաղաքացիներ, Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ վաղը՝ մարտի 4-ին, ժամը 12։00-13։00-ն ընկած ժամանակահատվածում Շիրակի մարզի Գետք համայնքում իրականացվելու է բնակչության ազդարարման, տարահանման և պատսպարման միջոցառում, գործարկվելու է էլեկտրաշչակը։

Նախապես հայցում ենք Ձեր ներողամտությունը: Խնդրում ենք չանհանգստանալ»: